Քայլեր են ձեռնարկվում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը չեզոքացնելու համար
18.05.2023
Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով: Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցներով: Այս պահին համատեղ ջանքերով հաջողվել է տեղայնացնել հրդեհը: