Քանաքեռ-Զեյթուն. բարեկարգվող բակեր, նոր ֆուտբոլի դաշտեր, վերակառուցվող այգիներ

26.09.2024
Բարեկարգում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում միայն ընթացիկ տարում մոտ 30000 քմ տարածք է վերադարձվել երևանցիներին:
Բարեկարգվել է բակային 13  տարածք, կառուցվել է ֆուտբոլի 6  դաշտ, մոտ 1500 մետր կոյուղագիծ է անցկացվել և փոխարինվել:
«Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգին էլ ամբողջովին նոր շունչ է ստանում: Հիմնանորոգման շնորհիվ այգին կունենա ոռոգման նոր ցանց, նոր ծառատեսակներ, շատրվաններով ջրային գոտիներ, ճեմուղիներ, խաղասարքեր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին:

Տեսանյութ

Քանաքեռ-Զեյթուն. բարեկարգվող բակեր, նոր ֆուտբոլի դաշտեր, վերակառուցվող այգիներ