Քաղաքապետարանի աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել

13.02.2023
Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում կայացել է «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղը: 

Ռեյ Բրեդբերիի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը երկար սպասված իրադարձություն էր:  Բեմականացման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է: 
Երեկոյին ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Քաղաքապետը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ մայրաքաղաքի մշակութային կյանքը հետաքրքրացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը թատերական կազմակերպություններին և թատերարվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու նպատակով  2022 թվականին Ս. Սարգսյանի անվան համազգային պետական և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնների նոր բեմադրությունների համար հատկացրել է 6-ական միլիոն ՀՀ դրամ: 


 

Լուսանկարներ

Տեսնել ավելին