Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս տարի Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 70-ամյակը: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում իրականացվող հոբելյանական միջոցառումների շրջանակում կառույցի 70-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Երևանում: Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել համատեղ համագործակցված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի 70-ամյակը հնարավորություն է` հետադարձ հայացք նետելու կառույցի պատմությանն ու գնահատելու դրա տևական ձեռքբերումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն