Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև բակային տարածքներում իրականացվող ծառատունկերին

12.04.2014

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր տնկիներով համալրվեց նաև 16-րդ թաղամասի առաջին շղթայի բազմաբնակարան շենքերով պարփակված հանգստի փոքրիկ գոտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ աջափնյակցիների ու Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին այստեղ ևս մասնակցել է ծառատունկին:

Նշենք նաև, որ, ծառատունկն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին ու բնակիչներին տրամադրվել են համապատասխան գործիքներ և աշխատանքային անհրաժեշտ այլ միջոցներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ