Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եկատերինբուրգի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբուն-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի հետ շրջել է գիշերային Երևանում, հետևել մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվող տոնական միջոցառումների ընթացքին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի օրվա առթիվ՝ Եվգենի Ռոյզմանը տոնական միջոցառումների ու տոնախմբող քաղաքացիների հետ կապված իր հիացմունքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ հատկանշելով, որ տոնակատարությունն իսկապես կազմակերպվել էր 2797-ամյա քաղաքին վայել:
Շրջայցի ընթացքում Հյուսիսային պողոտայում զբոսնող երևանցիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիտել է եռաչափ պատկերով ցուցադրված Էրեբունու հիմնադրման պատմությունը: Այնուհետ քաղաքապետին է ներկայացվել նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ներկայացված բացօթյա ինտերակտիվ շոուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն