«Իմ սերը քեզ, Երևան». մեկնարկել է փողային նվագախմբերի ավանդական քայլերթը

14.10.2017

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին մատուցվել է հերթական երաժշտական անակնկալը: 

«Լսիր Երևանը» բաղադրիչի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում փողային նվագախմբերի կատարմամբ Երևանի փողոցներում հնչել են սիրելի մեղեդիներ:
Քայլերթին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը:
Դատելով նվագախմբերի քայլերթի ակամա ունկնդիրը դարձած երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի արձագանքից` երաժշտական հաճելի անակնկալը գերել էր նրանց սրտերը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Իմ սերը քեզ, Երևան». մեկնարկել է փողային նվագախմբերի ավանդական քայլերթը
Տեսնել ավելին