Հունվարի 13-ին տեղի կունենա «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի եզրափակիչ համերգը
Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
2018 հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի եզրափակիչ համերգը՝ «Իմ հին ու Նոր տարի» խորագրով: Համերգին կմասնակցեն հանրահայտ և սիրված երգիչ-երգչուհիները:
Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու «Իմ հին ու Նոր տարի» տոնական համերգային ծրագրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն