Հունիսի մեկը՝ Երևանում
27.05.2026
Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորիս սիրելի Առյուծիկն է:
Հունիսի 1-ին՝ ժ. 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու և խաղալու:
Իսկ 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք:
Սպասում ենք բոլորիդ: