Հունիսի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացու փողոցում

05.06.2024

Հարգելի՛  քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացու փողոցում: Մասնավորապես՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյունի փողոց ուղղությամբ գործող երեք երթևեկելի գոտիներին կավելանա ևս մեկը:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում:

Լուսանկարներ