Հունիսի 21-ից Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների հատվածում կկազմակերպվի  վճարովի ավտոկայանատեղի

18.06.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,
հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: 
Կազմակերպվող վճարովի ավտոկայանատեղին ներառված է «Ա» գոտում: Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում:
 

Լուսանկարներ