Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուսի փողոցների հատվածը երեկոյան ժամերին կլինի փակ

11.06.2024

Հարգելի՛  քաղաքացիներ,
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. - Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: 
Վարորդներին հորդորում ենք աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ