Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերագործարկվում են 47 և 24 երթուղիները

31.05.2021

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։

Հիշեցնենք, որ այս դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում է Երևանի 4 երթուղի (հ.հ.26, 38, 99, 74)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

 

հ.47 երթուղի՝

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ - ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ
Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան  - Արցախի փ-ներ - Տիգրան Մեծի պող. -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ),

 

հ.24 երթուղի՝
ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճ. - Ծով. Իսակովի պող. - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ. - Կոմիտասի պող.- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Լուսանկարներ