Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում
Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00, երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում:
Ծրագիր
• Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
• երաժշտական անկյուն,
• զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
• Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
• պղպջակների շոու,
• ֆեյս-արթ,
• շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։
Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:
Լուսանկարներ
