Հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ Երևանում

06.10.2025

Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 28-30-ն անցկացված «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը նվիրված էր ԽՍՀՄ սպորտի վարպետներ Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի հիշատակին: Մարզական այս ստուգատեսին մասնակցել է Հայաստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 300 պատանի ըմբիշ: 
Մրցաշարի հաղթողներն արժանացան պատվոգրերի և մեդալների:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին