Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի. մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 շարժակազմ
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացը կկազմակերպվի նախկին շարժակազմի հետ համատեղ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները կսպասարկեն նաև հպակային ցանցից դուրս ուղերթերով, որորնք կընդգրկեն Դավթաշենը, Էրեբունի զանգվածը և «Աերացիան»: Մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 տրոլեյբուս:
***
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի: Խճուղու երթևկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի նաև ևս մեկ ճանապարհ, որը կսպասարկի հարակից շենքերը:
***
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրություն այլևս չկա: Կուտակված գրությունների թիվը 5163 է:
***
Երևանյան բակերը մաքրելու նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում շուրջ 120 հաստիք է ավելացվել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լինել հետևողական՝ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
***
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցությամբ որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Գույքի գնատահման գործընթացն ավարտական փուլում է, որից հետո բնակիչների հետ կկնքվի պայմանագիր:
***
2024 թվականից գծանշումների համար նախատեսված ներկի որակի առնչությամբ կլինեն այլ պահանջներ. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունն է հայտնել գործընթացից:
«Սա գծանշումների այս որակի վերջին տարին պետք է լինի։ Հաջորդ տարվանից պետք է մի մակարդակ բարձրացնել գործընթացի որակը, որպեսզի կրկին ներկը թարմացնելու խնդիրներ չծագեն»: