Հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն միակողմանի փակ կլինի Լենինգրադյան փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածը

21.07.2024

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն միակողմանի փակ կլինի Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ: 

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտով: Հորդորում ենք վարորդներին չկայանել տրանսպորտային միջոցները վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
 

Լուսանկարներ