Հուլիսի 11-ից երթևեկության փոփոխություններ՝ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Պուշկինի, Տերյան և Նալբանդյան փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:
Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:
Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:
Լուսանկարներ
![](/uploads/media/default/0002/38/adc00be5256f72dabd344acb6b26c8dc573eb654.jpeg)