Հոկտեմբերի 2-8-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 188 նամակ
Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:
Երևանցիները հնարավորություն ունեն նաև «Մաքուր Երևան» ծրագրով իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով համացանցում առկա քաղաքապետարանի էջերին ուղարկել որոշակի հասցեներ:
Ըստ այդմ, հոկտեմբերի 2-8- ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 188 նամակ, որոնցից 143-ը վերաբերել են հենց «Մաքուր Երևան» ծրագրին:
Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով հարցերի ընդհանուր թվից 180-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 8-ն ընթացքում են: Հարցերի մյուս մասը վերաբերել է կոմունալ, կրթության, բարեկարգման, սոցիալական, արտաքին գովազդի, առևտրի, մշակույթի ոլորտներին:
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումներով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին լուծում տալ՝ նպաստելով խնդիրների արագ լուծմանը:
Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն