«Հին ու նոր Երևան». դաշնամուրային ստեղծագործություններ Երևանի մասին
Երևանի մասին հին ու նոր երգերի դաշնամուրային փոխադրումներն են լույս տեսել ժողովածուով՝ «Հին ու նոր Երևան» վերնագրով։ Նորատիպ ժողովածուի շնորհանդեսը հենց Երևանի օրն է կայացել՝ Հյուսիսային պողոտայում։ Համերգային ծրագրում ընդգրկվել են «Հին ու նոր Երևան» գրքում տեղ գտած, ինչպես նաև Երևանի մասին այլ երգեր, որ կատարում էին Երևանի երաժշտական դպրոցների սաները։ Շնորհանդեսն ամփոփել է Երևանի օրհներգը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն