«Հին Երևանը. հայացք ապագայից». լուսանկարների ցուցադրություն մետրոպոլիտենի կայարաններում

11.10.2015

Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը: «Հին Երևանը. հայացք ապագայից» ցուցադրությունում ներկայացված լուսանկարները մայրաքաղաքի տարեգրության 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի առաջին կես ընկած ժամանակահատվածի երևանյան դիմագծի, բարքերի ու քաղաքային միջավայրի լուռ վավերագրերն են, որոնք ժամանակավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից հանգրվանել են մետրոպոլիտենի սպասասրահներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին