Հիմնանորոգվում և վերակառուցվում են կրթական հաստատությունները
09.10.2024
Կրթություն
Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրով հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատությունները:
30-ից ավելի մանկապարտեզում և նախակրթարանում թարմացվել է գույքը, բակերում ավելացվել են խաղասարքեր:
Հիմնանորոգված նախակրթարանները նոր խմբասենյակներ ունեն, որոնք հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել:
Բոլոր դեպքերում կարևորվում է երեխաների հարմարավետությունը: