Հիմնանորոգումից հետո շուրջ 150 փոքրիկի առջև իր դռներն է բացել Երևանի թիվ 63 մանկապարտեզը

01.03.2023
Կրթություն

Գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկի առջև իր դռները բացեց Երևանի թիվ 63 մանկապարտեզը: 2022թ.-ին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
Շուրջ 70 տարի սերունդներ կրթող ու դաստիարակող կրթօջախը երբևէ չէր հիմնանորոգվել: Քաղաքային իշխանության նախագիծը կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ: Մանրամասները՝ տեսանյութում:

 
 

Տեսանյութ

Հիմնանորոգումից հետո շուրջ 150 փոքրիկի առջև իր դռներն է բացել Երևանի թիվ 63 մանկապարտեզը