Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել է հերթական մանկապարտեզը

31.05.2024
Կրթություն

80-ական թվականներին հիմնադրված Երևանի հ. 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար: 
2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: 
Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչի արդյունքում շուրջ 50%-ով կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը: 
Ծրագրի առաջին փուլով նախատեսված մանկապարտեզների ընդհանուր թիվը 50 է: Հիմնանորոգման, վերակառուցման և սեյսմիկ վերազինման համար նախատեսված 15 մանկապարտեզից 8-ն արդեն իսկ հանձնված է շահագործման: Եվս 5-ում շինարարությունն ընթացքում է:

Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով կհիմնանորոգվեն բոլոր մանկապարտեզները:
Մանրամասները՝ տեսանյութում:
 

Տեսանյութ

Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել է հերթական մանկապարտեզը