Հիմնանորոգում և արդիականացում՝ «Ավան» առողջության կենտրոնում

03.05.2024
Առողջապահություն

Ավան վարչական շրջանում գտնվող միակ պոլիկլինիկան շահագործման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել: Այսօր արդեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում:  
Հարմարավետ պայմաններից զատ առողջության կենտրոնը համալրվել է նոր գույքով ու վերազինվել նաև ժամանակակից բուժսարքավորումներով: Մի շարք լաբորատոր և այլ հետազոտություններ այժմ  կկատարվեն պոլիկլինիկայում:
Մայրաքաղաքում այս պահին 3 առողջության կենտրոն հիմնանորոգվում է, իսկ 1-ն արդեն հանձնվել է շահագործման:
Քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև առաջնային օղակի առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը շարունակելու է տարբեր ծրագեր իրականացնել: 
 

Տեսանյութ

Հիմնանորոգում և արդիականացում՝ «Ավան» առողջության կենտրոնում