ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը

12.10.2015

Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ողջունել է լոռեցի և մարտունեցի դպրոցականներին և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են գտնվում նաև ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջաններից ժամանած տասնյակ երեխաներ: Փոքրիկները հայտնել են տոնական Երևանում ստացած տպավորությունները և շնորհակալ եղել` իրենց Երևան այցելելու հնարավորություն ընձեռելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ