Հերոսության և հաղթանակի 80 տարի
06.05.2025
Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: