Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

10.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունները նկատելիորեն նպաստում են նաև մայրաքաղաք Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Հայկ Մարությանը կարևորել է «կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երևանի և Շվեդիայի քաղաքների միջև համագործակցության ներուժը:
Իր հերթին դեսպան Թիդեստրյոմը արձանագրել է, որ Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններն աննկատ չեն մնացել Սթոքհոլմում, ինչը լավատեսության հիմքեր է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար, այդ թվում՝ համայնքային մակարդակում:

 

Լուսանկարներ