Հայկ Մարությանը լսել է Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհի հետ կապված քաղաքացիների առաջարկները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել են մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի մի խումբ բնակիչների հետ: Քաղաքացիներն իրենց անհանգստությունն են հայտնել դեռևս 2016թ.-ից կառուցվող ճանապարհի՝ Բաբաջանյան փողոցին կապվող հատվածի վերաբերյալ: Հիմնական դիտարկումը, որ արվում է՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցումից հետո հարակից բակային տարածքներ մեքենաների ելք ու մուտքի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության խնդիրն է:
Հաշվի առնելով որոշ առաջարկներ՝ հանդիպման ընթացքում որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխության հնարավորությունը: