Հայաստանը դարձավ ՆԲԵՖ լիիրավ անդամ
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 2025թ մարտի 5-8 կայացավ Ներքին բժշկության եվրոպական 23-րդ կոնգրեսը և Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովը, որի ժամանակ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի կողմից հրավիրված են եղել և մասնակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանը, ինրպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չորս բուժհաստատությունների տնօրեններ:
Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովի ընթացում միաձայն քվեարկությամբ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան ընտրվել է Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձավ 43-րդ անդամակից երկիրը։
Ներկայացվեց ՆՀԲՀԱ կատարած 6 տարվա գործունեությունը՝ ներքին բժշկության ոլորտի բժիշկների մասնագիտական զարգացման, գիտելիքի և փորձի փոխանակման բնագավառում, ինչպես նաև կանխարգելիչ և երկարակեցության բժշկության զարգացումը, ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման չափորոշիչների և ուղեցույցների մշակումը և տեղակայնացումը Հայաստանում։