Հասարակական տրանսպորտն անվճար կդառնա նաև 3-րդ խմբի զինհաշմանդամների համար

18.03.2025

Մարտի 18-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2024թ. զարգացման ծրագրի և բյուջեի հաշվետվությունները: 2024թ. Երևանի բյուջեի փաստացի եկամուտների մասով կատարողականը կազմել է 103.1 %, իսկ ծախսերի մասով՝ 94.5 %: 

***
Ավագանու մեկ այլ որոշմամբ հասարակական տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Սույն որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ից: 
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 22-ին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին