Հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները շարունակվում են. էլեկտրոնային չվացուցակներ՝ երևանյան կանգառներում
26.12.2025
Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ: Ինտերնետային միջավայրում տեղեկատվության տարածմանը զուգահեռ՝ սա ևս մեկ հնարավորություն է՝ քաղաքացիների համար փոխադրամիջոցից օգտվելն առավել հեշտ ու հարմար դարձնելու տեսակետից: