Հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում՝ Երևանում

25.07.2024

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքացիական հասարակության կարծիքները, առաջարկները և քաղաքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում: Նպատակը որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումն է:
Նախագծին մասնակցել են Բաց կառավարման գործընկերության անդամ այլ համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուրը ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։ 
Երևանի տաղավարում նոր գաղափարների և մտքերի հավաքագրման արկղիկը հնարավորություն է տվել քաղաքացիներին հենց տեղում գրել իրենց առաջարկները:
Երևանն այժմ նոր գործողությունների ծրագրի մշակման փուլում է: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին