Հանրային քննարկում՝ Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

04.07.2023

«Երևանի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում:
Հանդիպմանը համառոտ ներկայացվել է նախագիծը, որից հետո կայացել է հարցուպատասխան:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հանրային քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել քաղաքային ծրագրերի մշակման ու իրագործման գործընթացում քաղաքացիների ներգրավման կարևորությունը:
«Միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը քաղաքի կայուն զարգացման կարևոր բաղադրիչն են: Մեր համաքաղաքացիները պետք է առաջնահերթորեն տեղեկանան,  թե ո˚ր ոլորտներում ինչպե˚ս են բաշխվելու համայնքային միջոցները: Այս առումով հետագայում ակնկալում ենք առավել ակտիվ մասնակցություն, ինչը հնարավորություն կտա ստանալու ավելի շատ կարծիքներ ու առաջարկներ»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:
 

Լուսանկարներ