Հանրային քննարկում՝ Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ
Երևանի քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ:
Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանը, շնորհակալություն հայտնեց հանրային քննարկման մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար:
Քննարկմանը ներկա էին նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Քաղաքացիները ներկայացրեցին իրենց հետաքրքրող հարցերը նախագծերին առնչվող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնց մասին ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ:
Ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումները դեռ շարունակվելու են մինչև ս.թ. փետրվարի 26-ը ներառյալ, որոնց վերավերյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.budget@yerevan.am), ինչպես նաև՝ գրավոր ներկայացնել քաղաքապետարան: