Հանրային քննարկման են դրվել Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները
Երևանի 2023թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրի հաշվետվությունները դրվել են հանրային քննարկման:
Քաղաքապետին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում ամփոփ ներկայացվել են նախագծերը: Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը շեշտել է հանրային աշխույժ մասնակցության կարևորությունն ու կառուցողական առաջարկները:
Քաղաքացիներն իրենց առաջարկները կարող են ուղարկել մինչև փետրվարի 27-ը fin.gorc@yerevan.am և zargacum@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեներին կամ ներկայացնել գրավոր:
Փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: