Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը

19.07.2024

Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը: 
Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որը պետք է դրվի հանրային քննարկման:
Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ընդգծել է, որ նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: 
Ողջունելով համայնքի նախաձեռնությունը՝ խորհրդի անդամները նշել են, որ քաղաքային ծրագրերի որոշման գործընթացում անչափ կարևոր է բնակիչների գործուն մասնակցությունը: 
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագիծը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

Լուսանկարներ

Տեսնել ավելին