Ինքնաբուխ համերգ՝ երեկոյան Երևանում

11.10.2015

Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան: 

Այդ, այպես կոչված, համերգը կազմակերպել էին մի խումբ պատանիներ, ովքեր մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությամբ ոգեշնչված՝ ազգագրական երգ ու պարի յուրօրինակ բեմահարթակ էին ստեղծել: Հանպատրաստից այս նախաձեռնության հանդիսատեսներից մեկն էլ տարածքում շրջող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր. քաղաքապետը ողջունել և ոգևորել է պատանիներին՝ նրանց մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:
Շուրջպար բռնած պատանիներին է մոտեցել և նրանց միացել նաև «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Պատանիների ոգեշնչված կատարումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ծափողջույններին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ