Համերգային ծրագիր՝ «Երևանը՝ կանանց համար» նախագծի շրջանակում

12.09.2023
Մշակույթ

«Երևանը՝ կանանց համար». մշակութային նոր նախագիծը մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող կանանց համար է: Երևանի քաղաքապետարանը 6 անվանակարգում հայտարարել է դրամաշնորհային բաց մրցույթ: Նախագծի նպատակն է ոգեշնչել կանանց՝ տարածելով և արժևորելով նրանց ստեղծած մշակութային արժեքները։

«Տղամարդիկ ու կանայք հավասարաչափ տաղանդավոր են, բայց արվեստում ոչ հավասար ներկայացվածություն ունեն: Մենք այս նախաձեռնությունն արեցինք, որպեսզի կանայք հավելյալ հարթակ ունենան ինքնադրսևորվելու համար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը:

Որպեսզի նախագծի մասին շատերն իմանան, իրազեկման արշավը նաև ոչ ավանդական է: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված համերգային ծրագիրը քաղաքային նոր նախաձեռնության մի մասն էր:

«Այս տարի կամփոփենք, և հույս ունեմ, որ հաջորդ տարի ևս ծրագիրը կիրականացնենք»,-ասում է Սահակյանը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 30 մլն դրամ է: Մրցույթի պայմաններին, հայտերի վերջնաժամկետներին և մյուս մանրամասներին ծանոթանալու համար պետք է այցելել քաղաքապետարանի պաշտոնական կայք: 
 

Տեսանյութ

Համերգային ծրագիր՝ «Երևանը՝ կանանց համար» նախագծի շրջանակում
Տեսնել ավելին