Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
17.06.2026
Զավթված համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 10/10, 10/11 և 10/12 հասցեներում ապամոնտաժվել են համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունները: