Համայնքային ևս մեկ մարզադպրոց հիմնանորոգվեց ու կահավորվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան. Տիգրան Ավինյանը մասնակցել է կառույցի բացմանը
Երևանի թենիսի և բադմինթոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Համայնքային կառույցը վերանորոգվել ու կահավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան:
1975թ. հիմնադրված մարզօջախը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում էր: Այստեղ գործում են թենիսի, սեղանի թենիսի, վոլեյբոլի, հանդբոլի ու մինի ֆուտբոլի խմբեր:
Կյանքի կոչված նախագիծն իրագործելուց հետո մարզադպրոցն արդեն հնարավորություն ունի ընդունելու 600-800 երեխայի:
Մարզումներն, ի դեպ, անվճար են: