Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է
26.06.2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մերսման սրահներում։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահների գործունեությունը կասեցվել է։