Համաքաղաքային շաբաթօրյակ` Երևանում
03.05.2025
Համաքաղաքային շաբաթօրյակը իր շուրջն էր համախմբել տարբեր տարիքի շուրջ 20.000 քաղաքացիների: Նպատակը՝ մաքուր պահել Երևանը: Աշխատանքներում ներգրավված էր 70 միավոր տեխնիկա: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկած շաբաթօրյակն ընդգրկում էր շուրջ 150 հասցե: Դրանցից մեկը Կոմիտասի անվան զբոսայգու հատվածն էր, որտեղ մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: