Գծանշման աշխատանքներ՝ տրանսպորտային արդիականացմանը զուգահեռ

31.05.2024

Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակազմը: 180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։
Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։ Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով հանձնարարեց այս ծրագիրը ևս նախատեսել համայնքի բյուջեով:
Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։
Ժամանակացույցում որոշ շեղումներ են եղել՝ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն նույնիսկ այս պարագայում գծանշումն իրականացվում է բարձր որակով և կավարտվի սահմանված ժամկետում։

Տեսանյութ

Գծանշման աշխատանքներ՝ տրանսպորտային արդիականացմանը զուգահեռ