Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել մի շարք խմբերի անձանց համար

21.12.2016

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին: 

Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել մի շարք խմբերի անձանց համար