«Գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ կանաչապատման ոլորտի գիտնականներին

06.06.2024

Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով: 
«Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, և գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու»,- ընդգծել է քաղաքապետը: 
Կից ներկայացվում է պարգևատրվող գիտնականների ցանկը:

 

Լուսանկարներ