Գիշերային ստուգայցեր՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։
Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են 50 000-300 000 ՀՀ դրամի չափով։