Գարեգին Նժդեհի հրապարակը` նոր, ժամանակակից լուսավորությամբ
30.09.2015
Շենգավիթ վարչական շրջանի տարեկան ծրագրով լուսադիոդային նոր ու ժամանակակից լուսավորություն է ապահովվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում: Նոր, լուսավորության առումով նախկինի համեմատ ավելի արդյունավետ լամպերն առանձնակի շուք ու հմայք են հաղորդել գիշերային հրապարակին:
Գործընթացը տևել է մեկուկես ամիս: Օգտագործվել է ավելի քան 500 լուսատու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն