«Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ՝ Խաչքարերի պուրակում

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի ևս մեծ ուշադրություն է հատկացվել երեխաներին: Մանկական հարթակները ողջ օրվա ընթացքում կգործեն Մանկական զբոսայգում, ինչպես նաև Խաչքարերի պուրակում:

Մասնավորապես Խաչքարերի պուրակում անց է կացվում «Ես ու Երևանս» խորագրով տոնական ուրախ համերգը, որի շրջանակում բեմահարթակից ելույթներով հանդես են գալիս մայրաքաղաքի վարչական շրջանների երաժշտական, մշակույթի և ստեղծագործական կենտրոնների սաները, ինչպես նաև «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբն ու Հնաբնակ երևանցիների ասոցացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը:
Ուրախ համերգն իր շուրջն էր համախմբել ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողներին և բազմաթիվ մարդկանց, որոնց բարձր տրամադրությունը փաստում էր, որ մանկապատանեկան նման միջոցառումները միշտ սպասված են:
Տոնական համերգը կշարունակվի մինչև 19:00-ն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ՝ Խաչքարերի պուրակում
Տեսնել ավելին