Երթևեկության փոփոխություն՝  Կոմիտասի պողոտայում

11.07.2024

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: 
Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: 
Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
 

Լուսանկարներ